Հոգեկան առողջություն
Ինչպե՞ս արթնանալ հեշտությամբ ու հաճույքով
Տրամադրվել լավագույնին. հոգեբանական ճիշտ տրամադրվածությունը բառացիորեն հրաշքներ է գործում։ Միանշանակ, երբ մարդու հոգին հանգիստ է, ավելի խոր է քնում եւ հեշտությամբ արթնանում։
Եվ, ընդհակառակն վատ տրամադրությամբ անկողին մտնելով՝ մարդն ավելի վատ է քնում կամ տանջվում է անքնությունից։ Հետեւաբար՝ սովորեցեք ճիշտ տրամադրել ձեզ։
Եթե ցանկանում եք առավոտյան հեշտությամբ արթնանալ, ապա ձեզ դրան նախապատրաստեք դեռ երեկոյան։ Ամեն գալիք օրվա մեջ կարելի է պահեր գտնել, որոնց արժե հաճույքով սպասել՝ գուցե նախատեսել եք հաճելի մարդու հետ հանդիպել կամ աշխատավայրում հետաքրքիր մի նախագիծ եք փորձում իրականացնել, գուցե երեխաները կամ սիրելին խոստացել են համեղ ընթրիք պատրաստել, հնարավոր է պատրաստվում եք նոր զգեստ հագնել...
Կանխաճաշակեցե՛ք դա՝ անկողին մտնելով, եւ աշխատեք առավոտյան արթնանալու պահին առաջինն այդ մասին հիշել։
Սիրել եւ շնորհ անել
Սեքսոլոգներն այն կարծիքին են, որ առավոտյան սեքսը նոր օրվա գերազանց սկիզբ է։ Այն օգնում է կարգավորել էնդոկրին համակարգի աշխատանքը, ապահովում է «ուրախության հորմոնների»՝ էնդորֆինների արտադրությունը, բարձրացնում է ընդհանուր կենսունակությունը։ Առույգ տրամադրությամբ արթնանալը միանգամայն ապահովված է։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ եթե ինքներդ հանդես չեք գալիս որպես նախաձեռնող, ապա մի վանեք ձեր զուգընկերոջ առաջարկությունը, եթե նույնիսկ այնքան էլ չեք ուզում արթնանալ։ Նրանք այն կարծիքին են, որ առավոտյան սեքսը շատերին ավելի մեծ բավականություն է պատճառում, քան գիշերայինը, որովհետեւ իդեալական քնից հետո մարմինը լրիվ թուլացած է։
Իսկ եթե միայնակ եք արթնանում, ապա 10-15 րոպե պարեցեք սիրած երաժշտության տակ։
Հանել սթրեսը
Քնի խնդիրներով զբաղվող մասնագետները՝ սունոլոգները, պնդում են, որ արթնացումը պետք է հնարավորին չափ քիչ սթրեսային լինի։ Առաջին հերթին՝ դա տեւականորեն չպետք է ձգձգվի։ Եթե նույնիսկ քնից չեք կշտացել, զարթուցիչը մի դրեք 10 րոպեով ավելի ուշ ժամանակի վրա, որպեսզի մի քիչ էլ քնեք։ Սունոլոգները խորհուրդ են տալիս ջանք գործադրել եւ արթնանալ հենց առաջին ազդանշանից։ Նրանք գտնում են, որ ավելի լավ է զրկել իրեն մի քանի րոպե ավել քնելուց (ի միջի այլոց կասկածելի բավականություն է) եւ արթնանալ առույգ, քան «ջարդված»։
Խորհուրդ է տրվում զարթուցիչը այնպիսի տեղ դնել, որ անջատելու համար ստիպված լինեք վեր կենալ կամ գոնե բարձրանալ անկողնուց։ Արթնանալու գործընթացը մեղմելու համար պետք է ծանոթ հաճելի մեղեդի դնել։ Եթե հնարավորություն կա՝ կարելի է մինչ վեր կենալը լավ տեսահոլովակ կամ սիրված ֆիլմից մի դրվագ դիտել։ Եթե արդեն վերջնականապես արթնացել եք, կարելի եւ նույնիսկ ցանկալի է մի քիչ պառկել եւ կատվի պես, ինչպես հարկն է, ձգվել։
Օդ շնչել
Հաճախ առավոտյան արթնանալը դժվար է այն պատճառով, որ ննջարանում բավականաչափ թթվածին չկա։ Դուք երեւի այն օդափոխում եք քնելուց առաջ, բայց, մասնագետների հաշվարկներով, նույնիսկ իդեալական չափով օդափոխված այն սենյակում, ուր երկու չափահաս մարդիկ են քնած, օդը հեղձուկ է դառնում արդեն երկու ժամ անց։
Հիշեցեք, որ երբ մայրիկը գալիս էր ձեզ արթնացնելու, բացում էր օդանցքը։ Դա պատահական չէ։ Մի ումպ թարմ օդը հիանալի կերպով հեշտացնում է օրգանիզմի անցումն արթուն վիճակի։
Եթե հնարավոր չէ քնել բաց օդանցքով, արթնանալուց հետո անմիջապես կիսաբաց արեք լուսամուտը եւ մի քանի անգամ խոր ներշնչեք։ Դա կառույգացնի եւ կօգնի վերջնականապես արթնանալ։ Ի միջի այլոց՝ շատ օգտակար է այդ պահին հորանջելը։ Դա օգնում է ուղեղն առավելագույն չափով ապահովել թթվածնով։
Սիրել ջուրը
Ջուրը ոչ միայն մեր կենսագործունեության բոլոր գործընթացների կատալիզատորն ու անմիջական մասնակիցն է, այլեւ՝... հիանալի զարթուցիչ։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն սկսել ոչ թե ուտելով, այլ խմելով։ Հեղուկը բարձրացնում է տոնուսը եւ ճիշտ մեկնարկ հաղորդում մարսողական պրոցեսներին։ Առավոտյան լավագույն ըմպելիքը մեկ բաժակ ջուրն է, իսկ նախաճաշին՝ կանաչ թեյը կամ հյութը։ Սուրճն ավելի լավ է խմել նախաճաշի վերջում՝ արյան ճնշման բարձրացում չհրահրելու համար։
Այնպես որ, օրն սկսեք առանց գազի մեկ բաժակ ոչ շատ սառը ջրով։ Խմեք դանդաղ, փոքր կումերով։ Ցանկալի է անմիջապես կոնտրաստային կամ սառը ցնցուղ ընդունել։
Պահել ռիթմը
Մեզանից շատերը, ցավոք, սեփական կենսառիթմի հետ աններդաշնակ կյանքով են ապրում։ Հարկ եղածից ուշ ենք պառկում քնելու, իսկ արթնանալ ստիպված են լինում ավելի վաղ, քան հարկավոր է օրգանիզմին։ Իսկ չէ՞ որ դա ժամանակից շուտ մաշում ու ծերացնում է մեզ։ Եվ, իհարկե, չի նպաստում առավոտվանից առույգություն զգալ։ Բաց մի թողեք «քունն առնելու» ցանկացած հնարավորություն։ Անկողին մտեք այն ժամանակ, երբ քնել եք ուզում։ Ընդ որում՝ աստիճանաբար ընտելացրեք ձեզ քնել եւ արթնանալ փոքր–ինչ ավելի վաղ։
Տեսնել լույսը
Գիշերային մթությունը հանգստանալու բնական ազդանշան է։ Այդ պատճառով էլ մութ սենյակում արթնանալն առանձնապես դժվար է։
Արեգակի լույսը ճնշում է«քնի հորմոնի»՝ մելատոնինի արտադրությունը եւ ակտիվացնում հակասթրեսային հորմոնի արտադրությունը։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո բացել վարագույրները։ Եթե դրսում մռայլ եղանակ է, վառեցեք լույսը։ Գունազարդեք ձեր շուրջբոլորը. մահճակալի կողքին մի քանի մանդարին կամ խնձոր դրեք, սեղանին՝ վառ ծաղկեփունջ, խոհանոցում՝ կարմիր կամ նարնջագույն սփռոց, վարագույրներ ու գավաթներ ունեցեք։
Նաեւ հիշեցեք, որ գիշերվա ընթացքում հակասթրեսային հորմոնը հիանալի կերպով արտադրվում է, եթե քնելուց մի քանի ժամ առաջ (բայց ոչ քնելուց անմիջապես առաջ) ակտիվորեն սպորտով զբաղվեք։
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն